Հանդիպում-քննարկում Արթուր Սաքունցի հետ

Քննարկման թեման եղել է երեխայի իրավունքների մասին Հայաստանում ու դրա մարտահրավերները։

Ընդանուր առմամբ խոսել ենք ո՛չ միայն երեխաների իրավունքներից, այլ նաև կրթության մակարդակից։ Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավունքների կոնվենցիան (ՄԱԿԿԿ), որն ընդունվել է 1989 թվականին, հանդիսանում է որպես երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն փաստաթուղթ ամբողջ աշխարհում: Այս կոնվենցիան նախանշում է տարբեր իրավունքներ՝ ապահովելու, որ երեխաները մեծանան աջակցող միջավայրում, որը խթանում է նրանց ֆիզիկական, մտավոր, սոցիալական և էմոցիոնալ զարգացումը: Երեխաների իրավունքների պաշտպանությունը ներառում է՝ անվտանգության ապահովումը, կրթության և առողջապահության հասանելիության ապահովումը։

Երեխաների իրավունքների առանցքային կողմերից մեկը կրթության իրավունքն է։ Որակյալ կրթության հասանելիությունը առանցքային է երեխայի ապագայի ձևավորման համար: Կրթությունն օգնում է երեխաներին հասկանալ իրենց իրավունքները, հնարավորություն է տալիս նրանց արտահայտել իրենց մտքերը։ Ինձ Արթուր Սաքունցի խոսքերից դուր եկավ, երբ ասաց. «Մենք՝ մեծերս, հույսը դրել ենք մեր երեխաների վրա, նրանց փառաբանելու թեմա ենք սարքել (կենացներում), ապագայի լուսավոր հույս ենք սարքել, որովհետև մենք մեր տարիքում հաջողության չենք հասել։ Բայց չենք մտածում, որ չենք ստեղծում երեխայի համար նվազագույն կրթության մակարդակը ապահովելու միջոցներ»։ Կրթության մակարդակը այնքան է ցածր, հատկապես Հայաստանում, որ երեխաները չեն կարողանում նույնիսկ նախադասությունը ճիշտ կազմել, ինչ մնաց քննություն հանձնել՝ առանց շտեմարանները անգիր անելով։

Երեխաներն իրավունք ունեն պաշտպանվելու բռնության բոլոր ձևերից, ներառյալ ֆիզիկական, էմոցիոնալ և սեռական բռնությունից ու կապ չունի երեխայի սեռը ու ռասան։ Ավելին, երեխաները պետք է ազատություն ունենան արտահայտելու իրենց կարծիքը և մասնակցեն իրենց վերաբերող հարցերին:

Առողջապահությունը երեխաների իրավունքների ևս մեկ կարևոր ասպեկտ է: Յուրաքանչյուր երեխա ունի համապատասխան առողջապահական խնամք, պատվաստումներից և սնուցումից օգտվելու իրավունք: Բայց կան որոշ երկրներ, որտեղ դեռ չեն կարողանում ապահովել երեխաների տվյալ իրավունքը (ու ոչ միայն երեխաների)։

Design a site like this with WordPress.com
Get started